воскресенье, 16 марта 2014 г.


Կիրակի օր, հիանալի եղանակ, մի խումբ ուրախ սովորողներ, Արտակ Զարգարյան: Կարծես ամեն ինչ ասված է: Հայրենագետի ակումբը մեկնում է հերթական ճամփորդության, ընդ որում նոր` 2014թ-ին առաջին անգամ: Երթուղին նախօրոք էր որոշված, սակայն ինչ-ինչ հանգամանքներով հետաձգվում էր, այլևս հետաձգելը հնարավոր չէր: Նախօրոք մշակաշված երթուղու համաձայն` եղանք Զանգակատուն գյուղում, երկար շրջեցինք անվանի բանաստեղծի  այգում ու բակում, Արտակ Զարգարյանն էլ հերթական անգամ մեզ հիացրեց իր ասմունքելու կարողությամբ: Հաջորդ կանգառը Նորավանքում էր: Ճամփորդության մասնակիցներից մի քանիսը նույնիսկ Աստվածամոր պատկերը տեսան` եկեղեցու առաստաղին դաջված:  Վերջին կանգառը Արենի գյուղում էր: Ողջ ճանապարհի ընթացքում ամենուր ականատես էինք լինում մի շարք էկոլոգիական խնդիրների, ամենուր մարդը թողել էր իր հետքը:  Ճամփորդության ընթացքում հավաքագրած նյութերն աբողջովին կներկայացնենք Էկոտուր 2014-ին ամփոփման ժամանակ: 

0 коммент.:

Отправить комментарий

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.