Նորություններ
Բեռնում է...
воскресенье, 13 апреля 2014 г.





Վերջապես ստացվեց հայրենագիտական ակումբի այցը դեպի ՀՀ մշակութային մայրաքաղաք: Առավոտյան ժամը 7:30 «Սասունցի Դավիթ»  կայարանում արդեն բոլոր մեկնողները տեղում էին: Առջևում երկար ու հագեցած ճանապարհ էր սպասվում: Մոտ  3 ժամ Հայաստանը գնացքի վագոնից ուսումնասիրելով` վերջապես հասանք Գյումրի: Առաջին տպավորությունները այդքան էլ հաճելի չէին, անցնում էինք գրեթե դատարկ փողոցներով, որտեղ ասես կյանքը կանգ է առել: Սակայն երբ հասանք քաղաքի կենտրոն, հաճելիորեն զարմացանք: Մարդկանց հսկայական խմբերը երկար ժամանակ հերթ էին կանգնած «7 Վերք» եկեղեցի մտնելու համար: Ստիպված քայլեցինք մեր լավ ընկերներ Դավիթ Կարապետյանի ու Վահրամ Թոքմաջյանի մանկության փողոց` Աբովյան փողոց, որտեղ և գտնվող սբ. Նշան եկեղեցում մասնակցեցինք Ծաղկազարդի արարողությանը: 
Հետո մեր քայլերը «տխուր լուսաբացը դիմավորող» փողոցով քայլելով հասանք Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան: Կրկին վերհիշելով մեծ վարպետին, տեսնելով նրա բեմական կյանքի հետ առնչվող իրերն ու նկարն, ակամա ավելի սկսեցինք սիրել Ֆրունզին: 
Այնուհետև Վարպետաց փողոցով քայլելով հասանք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Տեսանք այն վայրը, որտեղ իր ժամանակին լույս աշխարհ է եկել մեծն Վարպետը: Ի դեպ այս ընթացքում կատարեցինք նաև Վահրամ Թոքմաջյանի խնդրանքը: Իսահակյանի տուն- թանգարանի գրեթե հարևանությամբ արդեն Շիրազի տուն-թանգարանում էինք: Եվս մեկ անգամ կրկնեցի իմ հնչեցրած միտքը` սա իմ տեսած ամենահումորով թանգարանն է: Երկրորդ փորձից հաջողվեց այցելել 7 Վերք եկեղեցի: Վերջում մի փոքր էլ շրջելով կենտրոնում ու փոքր-ինչ թրջվելով` քայլներս ուղղեցինք դեպի կայարան: Երեք ժամ էլ ուրախ ժամանց գնացքի վագոնում անցկացնելուց հետո ուրախ և երջանիկ հասանք Երևան: 

0 коммент.:

Отправить комментарий