Սիրելի' սեբաստացիներ, հաշված օրեր են մնում մինչ հերթական գանձասարյան հավաքը: Պատիվ ունեմ 3-րդ անգամ մասնակցելու հավաքին:
Դեպի Գանձասար տանող ճանապարհը անցնելու է նկարում ընդգծված ուղղով: Ճանապարհի սկզբնամասում անցնելու ենք Սևանա լճի ափամերձ հատվածով: Անցնելով լճի հարավային հատվածով, ականատես ենք լինելու տհաճ տեսարանի` մեր աչքի առջև տեսնելու ենք կիսաճահճացած Գեղամա գեղեցկուհուն: Այնուհետև կանցնենք Սոթքի հանքի տեղամասով, ականատես կլինենք լեռնահանքային արդյունաբերության բոլոր հետևանքներին:
Այնուհետև Սոթքի ոլորանները հաղթահարելուց հետո կհայտնվենք Արցախ աշխարհում: Բավականին երկար ժամանակ անցնելով Թարթարի հովտով ու վայելելով արցախյան բնության կատարելությունը, կհայտվենք քրիստոնյաների հնագույն սրբատեղիում` Դադիվանքում:
Մինչ Գանձասար հասնելը կանցենք հռչակավոր «Դրմբոն» գործարանի մոտով, ևս մեկ անգամ ականատես կլինենք լեռնահանքային արդյունաբերության հետևանքներին:
Մեզ բարի ճանապարհ:

Ձեզ բարի ճանապարհ...
ОтветитьУдалить