Նորություններ
Բեռնում է...
понедельник, 14 октября 2013 г.

Սիրելի' սեբաստացիներ, հաշված օրեր են մնում մինչ հերթական գանձասարյան հավաքը: Պատիվ ունեմ 3-րդ անգամ մասնակցելու հավաքին:
Դեպի Գանձասար տանող ճանապարհը անցնելու է նկարում ընդգծված ուղղով: Ճանապարհի սկզբնամասում անցնելու ենք Սևանա լճի ափամերձ հատվածով: Անցնելով լճի հարավային հատվածով, ականատես ենք լինելու տհաճ տեսարանի` մեր աչքի առջև տեսնելու ենք կիսաճահճացած Գեղամա գեղեցկուհուն: Այնուհետև կանցնենք Սոթքի հանքի տեղամասով, ականատես կլինենք լեռնահանքային արդյունաբերության բոլոր հետևանքներին:
Այնուհետև Սոթքի ոլորանները հաղթահարելուց հետո կհայտնվենք Արցախ աշխարհում: Բավականին երկար ժամանակ անցնելով Թարթարի հովտով ու վայելելով արցախյան բնության կատարելությունը, կհայտվենք քրիստոնյաների հնագույն սրբատեղիում` Դադիվանքում:
Մինչ Գանձասար հասնելը կանցենք հռչակավոր «Դրմբոն» գործարանի մոտով, ևս մեկ անգամ ականատես կլինենք լեռնահանքային արդյունաբերության հետևանքներին:
Մեզ բարի ճանապարհ:
Следующее
Previous
This is the last post.

1 коммент.:

:) :)) ;(( :-) =)) ;( ;-( :d :-d @-) :p :o :>) (o) [-( :-? (p) :-s (m) 8-) :-t :-b b-( :-# =p~ $-) (b) (f) x-) (k) (h) (c) cheer
Click to see the code!
To insert emoticon you must added at least one space before the code.