Նորություններ
Բեռնում է...
суббота, 19 октября 2013 г.

Դադիվանքը, որը հայտնի է նաև Խութավանք, Դադեի վանք անվանումներով, գտնվում է Մեծ Հայքի Արցախ նահանգի Վերին Խաչեն (Ծար) գավառում, Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին, անտառապատ լեռան լանջին: Ըստ ավանդության, հիմնադրվել է Քրիստոսի ծնունդից հետո I դ., Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկի` Արցախում քրիստոնեության քարոզչության համար նահատակված Դադիի գերեզմանի տեղում: Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա:
Դադիվանքը հայկական միջնադարյան լավագույն և խոշոր ճարտարապետական համալիրներից է` հատկապես արժեքավոր եկեղեցական ու աշխարհիկ շենքերի բազմազանությամբ, կառույցների և հարդարանքի ինքնատիպությամբ:
Դարերի ընթացքում վանքի բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել՝ արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։ 
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցերհյուրանոցգործատունգրատունև այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն էորը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և  երկու որդիների,  որոնցից  ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։
Համալիրի ներկայիս պահպանված շենքերը պատկանում են XII-XIIIդդ.։ Կաթողիկեն  կառուցել է  Վախթանգի կինըԱրզուխաթունը, 1214թ.-ին։ Ուղղանկյուն  հատակագծով ներքուստ խաչաձևչորս անկյուններում երկհարկ ավանդատներով ներսը  որմնանկարազարդ (որ այժմ զգալիորեն վնասված էշենք է։ Հարավային և արևելյան պատերինկենտրոնական լուսամուտներից վերքանդակված են կտիտորները եկեղեցու մանրակերտի հետ։ Արևմուտքից երկհարկանի զանգակատունն էսյունասրահը։ Զանգակատան խորշում են վանքի առաջնորդ Աթանասի` 1283թ.-ին կանգնեցրած  երկու բարձրարվեստ  խաչքարերը։
Կառույցների որմերը հարուստ են արժեքավոր արձանագրություններով։













0 коммент.:

Отправить комментарий