Նորություններ
Բեռնում է...
суббота, 19 октября 2013 г.

Ամարաս գյուղաքաղաքը գտնվում էր Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառում, այժմյաՄարտունի քաղաքից 10կմ դեպի հարավրևելք, Խազազի և Լուսավորչի  ցածրադիր  սարերի միջևընկած գոգավորությունում։
IVդ. սկգբին Գրիգոր Լուսավորիչն Ամարասում հիմնել է վանք, որի կառուցումն ավարտել է նրա թոռ    Գրիգորիս  եպիսկոպոսը։  Ամարասը  գավառի ոչ միայն հոգևոր  այլև մշակութային  ու տնտեսականկարևոր  կենտրոնն էր։ Vդ. սկզբին Մեսրոպ  Մաշտոցն  այստեղ բացել է Արցախի առաջին դպրոցը։
Արաբական տիրապետության շրջանում վանքը մի քանի անգամ ենթարկվել է ասպատակության: Վանքը  ներփակված էր հաստավեմ պարիսպներով և վտանգների դեպքում դառնում  էր բերդամրոց, որտեղ պատսպարված  ժողովուրդը դիմակայում էր թշնամուն։  Այդ  պատճառով Ամարասի վանքըբազմիցս ենթարկվել է ավերածության թուրք-սելջուկների  և թաթար-մոնղոլների կողմից:  Ամարասիվանքն ամենածանր ավերածության  ու թալանի  է ենթարկվել XIIIդ. վերջին, մոնղոլական Աբաղա խանիհրոսակների կողմից։
Գրիգորիս եպիսկոպոսի գերզմանը
Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, XIVդ. վերջին,  Ամարասը խիստ ավերվեց,  բայց վանքը չկորցրեց եպիսկոպոսական աթոռը։ XV-XVIդդ. ծանր պայմաններում  անգամ Ամարասը մնում էր որպես մշակութային աշխույժ կյանքով ապրող  միաբանության կենտրոն։  Այնտեղ անընդմեջ գործում էր դպրոցը, ստեղծվում էին թանկարժեք ձեռագրեր, որոնցից շատերը հասել են մեզ։
Վանքի մայր եկեղեցին կառուցված է Շուշիի քարհանքի բաց մոխրագույն սրբատաշ որձաքքարով։ Տաճարի սրահի երկարությունը 23մ է, լայնությունը` 13,33մ։ Պահպանվել են պարիսպները,  ինչպեսնաև վանքի օժանդակ շինությունների  մեծ մասը։
XIXդ. Երկրորդ քառորդում Ամարասի վանքը որոշ ժամանակ գործում էր նաև որպես մաքսատուն:Այստեղ հանգրվան էին գտնում Արևելքից Ռուսաստան և Եվրոպական երկրներ ուղևորվողառևտրական քարավանները:

Աղբյուրը՝ http://www.findarmenia.com
Նկարները` Էմանուել Ագջոյան անձնական արխիվից 





0 коммент.:

Отправить комментарий