
Ասկերանի ամրոցի արևելյան հատվածում գտնվում է Քյաթուկի գյուղը (Վարանդայի մելիքություն), որտեղ ներկայիս դրությամբ ապրում է ընդամենը երեք մարդ: Իսկ արևմտյան հատվածում Ղլիժբաղի գյուղը (Խաչենի մելիքություն): Ասկերանի բերդը կարևորվել է նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Այստեղ է տեղակայված եղել նաև պաշտպանական շտաբը (Վիտալի Բալասանյան): 2013թ հունվարի դրությամբ շրջանի բնակչության թվաքանակը կազմել է 18030 մարդ: Ասկերանի բերդը կարևորվել է 18րդ դարի տեղի ունեցած ռուս-պարսկական պատերազմի՝ Շուշիի պաշտպանության ժամանակ: Ասկերանով է հոսում Կարկառ գետը: Շրջկենտրոնի բնակչությունը` 2276 մարդ: Ասկերանում է գտնվում շրջվարջակազմի շենքը, քաղաքապետարանը, հիվանդանոց, եկեղեցի, դպրոց, Արցախ-Ալկո ընկերությունը, Վարանդան, Մեծ Նան սրբավայրը:Քաղաքապետ՝ Ալյոշա Գաբրիելյան: 42 համայնք(45 բնակավայրով): Մահացության թիվը ավելի բարձր է քան ծնելիությունը: Սբ.Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 2000 թվականին, բարերար Բեգլարյան Բարսեղի կողմից:
<<Կյանքս `հայրենիքիս, հոգիս`Աստծուն, պատիվն` ինձ>> այս տողերին կարելի է հանդիպել Ասկերանի զոհված ազատամարտիկների հուշահամալիրում:
Ասկերանի զոհված ազատամարտիկների նկարները: (Առաջին զոհ Էդմոն Բարսեղյան) Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց: 2009թ.-ին դպրոցը վերակառուցել են:
Գայանե Հայրիայան և ընկերներ: Ասկերանի մասին պատմեցին Էդմոնդ Բարսեղյանի անվան դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիները:
Նյութը խմբագրեց` Շուշան Մկրտչյանը:
Նյութը խմբագրեց` Շուշան Մկրտչյանը:
0 коммент.:
Отправить комментарий