Նորություններ
Բեռնում է...
вторник, 29 октября 2013 г.

 Շուշին գտնվում է ԼՂՀ-ի կենտրոնական մասում` Մայրաքաղաք Ստեփանակերտից 11կմ. հյուսիս, հանդիսանում է Արցախի ամենաբարձրադիր քաղաքներից մեկը:
 Շուշի անունը ծագել է շուշա (հայելի) անունից: Այն բացատրվում է նրանով, որ ամբողջությամբ քարապատ Շուշին փայլում էր անձրևից հետո: Անունը չի փոխվել ծագման օրվանից:
Պատմության մեջ հիշատակվում է վաղուց անհիշելի ժանականերից: Եղել է պատմական Հայաստանի ամենմարդաբնակ քաղաքներից մեկը: Ռուս-պարսկական պատերազմի ժամական եղել է ռուսական բանակի հարավային ճակատի հենակետը: Վճռորոշ է եղել Շուշի ազատագրումը պատերազմի ժամական:
Շուշիում այսօր ապրում է մոտ հինգ հազար մարդ: Տնտեսության ճյուղերից զարգացած է տնտեսության սպասարկման ոլորտը: Որոշակի բաժին է կազմում գյուղատհնտեսական ոլորտը: 
Շուշին հանդիսանում է աթոռանիստ քաղաք (այտեղ է գտնվում Արացխի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի առաջնորդարանը): Քաղաքի կենտրոնում է գտնվում Արցախում գործող ամենախոշոր եկեղեցին՝ Սբ. Ամենափրկիչը: Եկեղեցին հայտնի է նաև Ղազանչեցոց անունով, որովհետև կառուցվել է Ղազանչիների հովանվորությամբ: Ղազանչեցոց է կոչվում նաև քաղաքի կենտրոնական փողոցը: 
 Մյուս Հայտնի եկեղեցին Սբ. Հովհաննեսն է, որը հայտնի է նաև Կանաչ ժամ և ռուսական ժամ անուններով: Կանաչ ժամ կոչվում է շրջակայքի և տանիքին եղած բուսականության համար: Ռուսական ժամ կոչվել է այն պատճառով, որ ժամանակին հիմնականում ծառայել է ռուս զինվորներին: Այնտեղ է պահվում նաև Հովհաննես Մկրտչի մասունքները: Իսկ ընդհանարպես քաղաքում գործել է վեց եկեղեցի:
Շուշին հանդիսանում է նաև մշակույթային մայրաքաղաք: Այստեղ է գտնվում ԼՂՀ մշակույթի նախարարությունը: Քաղաքում է գտնվում կերպարվեսի թանգարանը: Մեծ նշանակություն ունի Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը, որտեղ ներկայացվում է Շուշիի պատմությունը:
Այս տարի մայիսի երեքին բացվել են քաղաքային պատկերասրահը և մարզադաշտը` Աբովյանի անվ. հիմնական դպրոցին կից: Յուրաքանչյուր տարին մայիս քաղաքում նշվում է եռատոնը:
Հանդիսանում է Արցախի ֆինանսական կենտրոնը: Նախատեսովում է մայրաքաղաքի ֆունկցիաների տեղափոխումը Շուշի:
Քաղաքում է գտնվում իր տեսակով եզակի հին ու նոր գորգերի թանգարանը: Շուշին Լոս Անջելեսի հետ քույր քաղաք լինելով, այնտեղ կառուցվել է համանուն պուրակ-բարեկամության կոչվող պուրակը: 
Շուշին նաև կարևոր զբոսաշրջային կենտրոն է: 
Շուշին հայտնի է նաև իր Ջդրդյուզով, որը թարգմանաբար կոչվում է հարթ Ձիարշավարան:
Մեր  Շուշին ցանկալի կլինի, որ ներքաղաքային ճանապարհները վերանորոգվեն, ինչը կհանդիսանա կարևոր նախադրյալ տուրիզմի զարգացման համար: Ցանակալի կլինի ԲՈւՀ-ի՝ մասնավորապես գյուղինստիտուտի կառուցումը: Որպես հին ճյուղ նախնտրելի կլինի գորգագործություն վերականգնումը:
Շուշեցուն անհրաժեշտ է մի բան՝ խաղաղություն:

Պատմեցին Դիաննա Գրիգորյանն ու ընկերները, Խաչատուր Աբովյանի անվ. հիմանական դպրոց:


0 коммент.:

Отправить комментарий