Նորություններ
Բեռնում է...
среда, 30 октября 2013 г.

Հայրենագիտական ակումբի հոկտեմբեր ամսվա գործունեությունը ուղղված է եղել գանձասարյան ակումբային հավաքին նախապատրաստվելուն: Ժամանակին ակումբը ներկայացրել է հավաքին մասնակցության հայտ և ծրագիր: Գանձասարյան հավաքը ակումբի համար սկսվել է մեկ օր շուտ, քանի որ ակումբին հանձնարարված էր ընդունել հավաքի մասնակից` Բերդի ավագ դպրոցի թիմին: Մինչ ճամփորդության մեկնեը ակումբը մանրամասն ուսումնասիրել է տեղանքը և հրապարակել ճանապարհային քարտեզ: Հավաքի բոլոր մասնակիցները իրենց գիշերակացը անց են կացրել Վանք գյուղի բնակիչների տանը, ինչը լրացուցիչ հնարավորություն էր գյուղի մասին հնարավորինս շատ ինֆորմացիա հավաքելու:
Ակումբը Արցախյան հավաքին ներկայացրել է իր գործունեությունը, նպատակն ու խնդիրները և համագործացել հյուրընկալվող բոլոր խմբերի հետ: Ակումբն իրականացրել է Ճանաչենք Արցախը նախագիծը, որի շրջանակներում ինֆորմացիա ենք հավաքել Շուշիի, Ասկերանի, Վանք գյուղի, Ստեփանակերտի մասին (ինչպես նաև Բերդ ու  Ծաղկունք հայաստանյան բնակավայրերի մասին): 
Ակումբի մասնակիցների համար ճամբարային գործունեությունը ավարտվեց մեկ օր ուշ, քանի որ մեքենայի խափանման պատճառով ստիպված եղանք մեկ օր էլ գիշերել Ստեփանակերտում: 
Ակումբի պարապմունքներին մասնակցում է 14 սովորող: Հաշվառումը կատարվում է ավագ դպրոցի Skydryve-ում:
Գանձասարում ակումբի գործունեության մասին է պատմում հետևյալ ֆիլմը

0 коммент.:

Отправить комментарий