Նորություններ
Բեռնում է...
четверг, 31 октября 2013 г.

Արցախ աշխարհում` բազմաթիվ գյուղերի շարքում, իր առանձնահատուկ դերն ունի Վանք Գյուղը: Այն չորս կողմից շրջապատված լեռներով: Արևելքում է գտնվում  <<Ռուզաննայի բերդը>>, դեպի հարավ տարածվում է << Խոհանաբերդը>> , իսկ հյուսիսում` հանրահայտ  Գանձասարը:  
Ռուզաննայի բերդի մասին. 
Կար Ռուզան անունով մի աղջիկ` հարուստ ընտանիքից, նա շատ գեղեցիկ էր և ուներ սիրած տղա: Թաթարների առաջնորդը ցանկանում էր ամուսնանալ Ռուզանի հետ, իսկ մերժում ստանալու պարագայում սպառնում էր սպանել ժողովրդին: Ռուզանը քանի որ շատ է սիրել և՛ իր ժողովրդին, և՛ այդ տղաին, գիշերը թաքուն փախչել գնացել է այն մարդու մոտ, ով ցանակնում էր իր հետ ամուսնանալ և ասել է հետ տար զորքերին: Նա մտածել է, որ Ռուզանը համաձայն է իր հետ ամուսնանլ և հետ է կանչում զորքերին, իսկ Ռուզանը իր մատանու մեջ թաքցրած թույն է ունենում, խմում է այն և մահանում: Նաև կա կարծիք, ըստ որի նա ամուսնանում է թաթարի հետ և ունենում է երկու երեխա:
Նաև Ռուզանի անունով կա գետ:

Վանքը կառուցել է Յեսայի Հասան Ջալալը: Եկեղեցին սկսվել է կառուցվել 1216 թվականին և կառուցումը վերջացրել են 1238 թվականին: Այն օծվել է 1240 թվականին և իր անվանումը ստացել է այն պատճառով, որ նրա ընդերքում կան գանձեր: Մարդիկ ասում են, որ նախկինում Գանձասար սարի և Ռուզաննայի բերդի միջև կար ծով, բայց մենք կարող ենք ասել, որ այսքան փոքր տեղում չէր կարող լինել ծով: Այդ եկեղեցում է գտնվում Հովհաննես Մկրտչի մասունքները: Նախկինում այստեղ մարդիկ չէին ապրում, բայց երբ կառուցվեց եկեղեցին մարդիկ սկսեցին տեղափոխվել այստեղ: Մարդիկ այս գյուղը անվանեցին Վանք, քանի որ Գանձասար սարի վրա գտնվում էր վանք: Այստեղ տեսարժան վայրերը կառուցվել են բարերար Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ: Կառուցվել է նոր դպրոց, որն անվանվեց իր հոր`Գուրգեն Հայրապետյան անունով: Կառուցել է նաև մանկապարտեզ, գյուղապետարան և արվեստի դպրոց: Նա կառուցել է շուկա, ցամաքում գտնվող նավ և հյուրանոց՝ Ծովին Քար: Գյուղը ունի մոտ 1500 բնակիչ: Նրանք շատ ազնիվ և հյուրասեր են: Պատրաստ են հյուրընկալել բոլորին:

Գոհար Սակահյան
Էլեն Ավանեսյան


0 коммент.:

Отправить комментарий