Նորություններ
Բեռնում է...
пятница, 3 октября 2014 г.

2014-2015 ուս տարվա մեկնարկը իրոք տպավորիչ է:  Անցել է ընդամենը մեկ ամիս, սակայն հայրենագետի ակումբը արդեն պատրաստվում է իր երրորդ ուսումնական ճամփորդությանը: ՀՀ անկախություն 23 տարեդարձի առթիվ բարեհաջող հաղթահարելով Արագածի հաևավային գագաթը, անցած կիրակի տպավորիչ ուղևուրություն ունեցանք դեպի ՀՀ մշակույթային մայրաքաղաք Գյումրի: Իսկ այժ էլ պատրասվում ենք մեկնել դեպի Տավուշի մարզ: Մինչ Դիլիջան հասնելը կանցնենք Սևանա լճի կողքով և ևս մեկ անգամ կհիանանք Գեղամա գեղեցկուհով, այնուհետև հաջորդ կանգառը կլինի մի փոքր բարձունք հաղթահարելուց հետո, երբ մեր առջև կբացվեն 11-12-րդ կառույց Ջուխտակ վանքերը: Հաջորդ կանգառը նախատեսում ենք մոտավորապես նույն ժամանակահատվածում կառուցված Հաղարծին վանական համալիրում, իսկ վերջին կանգառը կլինի Պարզ լիճում:
Դե ինչ, մեզ բարի ճանապարհ: Մեկնարկը իրոք տպավորիչ է, սակայն միշտ պետք է հիշել, որ ամեն ինչ դեռ առջևում է:

0 коммент.:

Отправить комментарий